Մատչելի հղումներ

Ազատ է արձակվել Մոսկվայի օդանավակայանում հարձակում իրականացրած ահաբեկչի քույրը


Ազատ է արձակվել Մոսկվայի օդանավակայանում հարձակում իրականացրած ահաբեկչի քույրը

Ռուսաստանի իշխանությունները հանել են այս տարվա սկզբին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ռմբակոծություն իրականացրած մահապարտի քրոջ դեմ ներկայացված մեղադրանքները:

16-ամյա Ֆաթիմա Եվլոևայի հետ մեկտեղ ազատ է արձակվել գործով որպես ահաբեկչի հանցակից համարվող Ումար Ասուշևը: Հանվել են նաեւ նրա նկատմամբ հարուցված բոլոր մեղադրանքները:

Ահաբեկչի եղբայրը սակայն մնում է կալանքի տակ:

Օդանավակայանում հարձակումից որոշ ժամանակ անց չեչեն ապստամբների առաջնորդ Դոքու Ումարովը պատասխանատվություն էր ստանձնել 35 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական այս հարձակման համար:

Չեչեն ապստամբների հրամանատարն ասել էր, թե հարձակման թիրախը եղել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի "ազգայնամոլ վարչակարգը":

XS
SM
MD
LG