Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են երեք մարդ «Դոմոդեդովո» օդանավակայանում 36 մարդկային զոհի պատճառ դարձած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ անցյալ ամիս Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն իրականացրել է Ինգուշեթիայի 20-ամյա բնակիչ Մագոմեդ Եվլոևը:
Այս շաբաթ Ինգուշեթիայում ձերբակալվել են Մագոմեդի 16-ամյա քույր Ֆաթիման, 15-ամյա եղբայր Ահմեդը և իրենց եղբոր 23-ամյա ծանոթներից մեկը:
Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալության համաձայն, ձերբակալվածները հարցաքննվելու են Մոսկվայում` հունվարի 24-ին տեղի ունեցած հարձակման հետաքննության շրջանակներում: