Ամերիկյան Դիսքավերի տիեզերանավը Ֆլորիդա նահանգում գտնվող Քենեդիի անվան տիեզերական թռիչքների կենտրոնից երեքշաբթի օրն իրականացրեց թռիչք, սակայն ոչ թե հրթիռով դեպի տիեզերք, այլ Բոինգ 747 մակնիշի հատուկ հարմարեցված հսկա օդանավին ամրացված՝ դեպի վերջին հանգրվան։ Վայրէջք կատարեց Վաշինգտոնի Դալեսի օդանավակայանում՝ միլիոնավոր ամերիկացիների աչքերին գոյացնելով արցունքի կաթիլներ։ Չէ որ 1984 թվականից ի վեր 39 անգամ տիեզերք մեկնած, երկրագնդի ուղեծրով 583Օ անգամ պտտված, 238 միլիոն կիլոմետր անցած Դիսքավերին գնում է վաստակած հանգստի, որը պիտի անցկացնի մայրաքաղաք Վաշինգտոնի օդագնացության ու տիեզերագնացության թանգարանում։