Մատչելի հղումներ

20 տարի առաջ ԱՄՆ-ում հաստատվեց հաշմանդամների իրավունքները պաշտպանող օրենքը


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվալներով աշխարհում կան շուրջ 650 մլն. ֆիզիկական եւ մտավոր հաշմանդամ մարդիկ։ Նրանցից շատերը ըստ ԱՀԿ-ի հաճախ կանգնած են չքավորության եզրին եւ որոշ երկրներում դիմակայում են խտրականություն կրթությա, աշխատանքի, առողջապահության եւ այլ ոլորտներում։ ԱՄՆ-ում ապրում է շուրջ 50 մլն հաշմանդամ։ 20 տարի առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց հաշմանդամների հանդեպ խտրականությունը արգելող օրենքը։

Այսօր Հաշմանդամ ամերիկացիների իրավունքները պաշտպանող օրենքի հիմնական կետերն են՝ հավասար հնարավորություններ, հասարակական կյանքում լիարժեք մասնակցության, անկախ եւ ապահով ապրելու իրավունք։ Օրենքի սահմաններում հաշմանդամ ամերիկացիները ունեն հանրային երթեւեկությունից, օգտվելու հատուկ միջոցներ ունենալու իրավունք։

Ամերիկայի հաշմանդամների ընկերակցության տվյալներով աշխատանքային հավասար հնարավորությունների վերաբերյալ օրենքը լիարժեք չի գործում։ Խմբի նախագահ ԷՆդի Իմփերաթոն նշում է, որ աշխատանք փնտրող հաշմանդամների համար վերջին տասնամյակներում մեծ փոփոխություններ չեն գրանցվել։ Նա նշում է, որ ընդհանուր հաշվարկներով հաշմանդամերի միայն 50 տոկոսը աշխատանք ունի։ Ըստ նրա, ամերիկյան հասարակությունը կարող է ավելին անել։





XS
SM
MD
LG