Մատչելի հղումներ

Թուրքիայում անցկացվեց Հրանտ Դինքի սպանության հարցով դատական հերթական նիստը


Թուրքիայում անցկացվեց Հրանտ Դինքի սպանության հարցով դատական հերթական նիստը

Ստամբուլում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության հարցով 2Օ-րդ դատավարությունը։

Դատական նիստից առաջ Բոսֆորի ափին էին հավաքվել 4ՕՕ-5ՕՕ ցուցարարներ, ովքեր կրում էին ՝՝Արդարություն Հրանտ Դինքի համար՛՛ , ՝՝Արդարություն մեզ համար՛՛, ՝՝Ո՛չ ֆաշիզմին՛՛ կոչերով պաստառներ։ Ցույցի մասնակիցների մեծ մասը թուրքեր էին։ Խմբի մեջ կային նաեւ հայեր ու քրդեր։

՝՝Հրանտ Դինքի ընկերներ՛՛ այս ակցիան տեղի է ունենում արդեն 2Օ-րդ անգամ։

Ցուցարարները մինչեւ դատավարությունը երթով մոտեցան դատարանի շենքին, որտեղ ՝՝Ակոս՛՛ թերթի խմբագիրն ընթերցեց ՝՝Հրանտ Դինքի ընկերներ՛՛-ի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ավելի վաղ հղված նամակը։

Ցուցարարները շարունակ վանկարկում էին ՝՝Այս դատն այսպես չի վերջանա՛՛ բառերը։

Դատավարությունը, որը տեւեց միայն 1Օ-15 րոպե, ավարտվեց նրանով, որ Հրանտ Դինքի դատապաշտպանները, որպես բողոք, դուրս եկան դահլիճից՝ դատավորի կողմից դատավճիռն ընթերցելու ընթացքում։

Դատապաշտպանները բողոքում են, որ տեղի չի ունեցել լիարժեք նախաքննություն եւ դատավճիռ կայացնելու համար այսօր չկան բավարար փաստեր։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հավանաբար մի քանի օրից։

XS
SM
MD
LG