Մատչելի հղումներ

՝՝Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումն աստիճանաբար ավելի է դժվարանում՛՛


՝՝Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումն աստիճանաբար ավելի է դժվարանում՛՛
՝՝Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումն աստիճանաբար ավելի է դժվարանում՛՛

՝՝Կարծում եմ, որ վաղը պատերազմ չի սկսվի, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, սակայն հստակ է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն աստիճանաբար ավելի է դժվարանում՛՛։ Այս կարծիքին է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, որն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, թե տեղում իրադրությունն ավելի լարվելուց հետո միայն, միջազգային համայնքը նորից կարթնանա ու կգրործադրի նոր ու լուրջ ջանքեր Ղարաբաղյան խնդիրը լուծելու ուղղությամբ։

Մինչեւ Կազանի հանդիպումը միջազգային համայնքի լավատեսությունը նա բացատրում է Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի բարձր մակարդակի, անմիջական միջամտությամբ։ ՝՝Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դեռեւս 8Օ-ականների վերջերից սկսված բարձրագոչ հայտարարություններն ու դիրքերի գրեթե անփոփոխ կեցվածքը ստվերի տակ են պահում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի լուրջ ջանքերը՛՛, ասում է դե Վաալն ու ավելացնում, թե երկու կողմերի ղեկավարները փոխզիջման գնալու հարցում նախ եւ առաջ հենվում են իրենց հաշվարկների վրա՝ գնալ փոխզիջման, թե՝ պահպանել ստատուս քվոն, ու ի վերջո ընտրվում է վերջինը։

Այժմ, ըստ Թոմաս դե Վաալի, որեւէ հապաղում, ինչպես Կազանից առաջ հայտարարել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները, կդիտվի որպես խնդիրը լուծելու հարցում հետաքրքրության ու շահագրգռվածության պակաս։ ՝՝Սակայն չպետք է մոռանալ՛՛, ասում է վերլուծաբանը, ՝՝որ խոսքը միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ։ Չէ որ այստեղ կան խողովակաշարեր, Իրան, Ռուսաստան եւ այլ գործոններ՛՛։

Նրա խոսքերով, երբեմն միջազգային շահերն են դառնում թերի առաջընթացի պատճառ։

XS
SM
MD
LG