Ֆիլիպինների իշխանությունների համաձայն, այս երկրի վրայով անցած՝ պատմության մեջ երբևէ գրանցված ամենահզոր «Հայյան» թայֆունի զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի:
Երկրի ոստիկանությունն ու կենտրոնական մասում գտնվող Լեյթե նահանգի իշխանությունները, որն իր վրա էր ընդունել փոթորկի հիմնական հարվածը, նշել են, որ նահանգում թայֆունը դարձել է համատարած ավերածությունների պատճառը:
Նահանգի ոստիկանության համաձայն, նահանգի բնակչության շրջանում զոհերի հիմնական պատճառը դարձել էր թայֆունի հետևանքով առաջացած ջրհեղեղը, բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել նաև շենքերի փլուզումը:
Ֆիլիպինների նախագահ Բենինո Ակինոն կիրակի օրն այցելել է թայֆունի հետևանքով ամենամեծ վնասը կրած տարածքներ: Նա ասել է, որ երկրի կառավարության հիմնական առաջնահերթությունն այժմ փոթորկի հետևանքով տուժածներին պարենային և բժշկական օգնություն տրամադրելն է, ինչպես նաև երկրի մեկուսացված վայրերում էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցման վերականգնումը:
«Հայյան» թայֆունը, հարված հասցնելով Ֆիլիպիններին, այժմ մոտենում է Վիետնամի ափերին: Այս երկրի իշխանությունները, նախապատրաստվելով թայֆունի հարվածին, առափնյա վայրերից էվակուացրել են մի քանի հարյուր հազար մարդ: