Մատչելի հղումներ

Այսօր մեկնարկում է դեմոկրատական կուսակցության համագումարը


ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման իր ելույթից մեկ օր առաջայցելել է դեմոկրատական կուսակցության համագումարի անցկացման վայրը

Համագումարի ընթացքում նախագահ Բարաք Օբաման կառաջադրվի որպես նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքում երեքշաբթի օրը մեկնարկում է դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ընթացքում նախագահ Բարաք Օբաման կառաջադրվի որպես նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու:

Կուսակցության պաշտոնյաները երկուշաբթի օրն իրականացնում էին նախապատրաստական աշխատանքները քաղաքի հանրագումարների կենտրոնում, որտեղ երեքշաբթի երեկոյան կայանալու է միջոցառման բացումը: Համագումարի բացման ընթացքում իր խոսքով հանդես կգա ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման: Նախագահի թեկնածությունն ընդունելու նախագահ Օբամայի ընդունման արարողությունը կանցկացվի հինգշաբթի օրվա երեկոյան:

Նույն օրը՝ հինգշաբթի, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հանդես կգա նախագահական ընտրություններում կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածությունն ընդունելու իր խոսքով:

Սպասվում է, որ դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում հանդես կգա նաև նախկին նախագահ Բիլ Քլինթընը, որը համագումարի պատվիրակներին չորեքշաբթի ուշ երեկոյան պաշտոնապես կառաջադրի նախագահ Օբամայի թեկնածությունը:

Համագումարին ընդառաջ Շարլոթ քաղաքի կենտրոնում երկուշաբթի երեկոյան մեկնարկել է նախահամագումարային փառատոնը, որին մասնակցում են «ռիթմ էնդ բլյուզ» ոճի հանրահայտ երգչուհի Ժանել Մոնեն և «Օսկար»-ի դափնեկիր, դերասան Ջեֆ Բրիջիզը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից ընդառաջ անցկացվող հասարակական կարծիքի հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների թեկնածուների հավանականությունը գրեթե հավասար է:
XS
SM
MD
LG