Մատչելի հղումներ

Գերմանիան դատապարտել է Դեմյանյուկին


Գերմանիայի Մյունխեն քաղաքի դատարանը չորեքշաբթի օրը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Իվան Դեմյանյուկին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստանում գտնվող «Սոբիբոր» մահվան ճամբարում մոտ 28 հազար մարդկանց սպանության իրականացմանն օժանդակելու համար:

Վճիռը հայտարարելուց հետո դատավորը կարգադրել է ազատ արձակել Դեմյանյուկին` մինչև դատավճռի բողոքարկումը:

91-ամյա Դեմյանյուկը հերքում է Հրեական ողջակիզման ընթացքում իր ունեցած դերը: Նա հայտնել է դատարանին, թե 1941 թվականին Խորհրդային բանակ է զորակոչվել, ինչից հետո գերվել է գերմանացիների կողմից:

Մեղադրող կողմը սակայն պնդում է, թե նա նաև որպես գերիների ճամբարի պահակ է ծառայել:

Պատերազմից հետո Դեմյանյուկն ընդունել էր ԱՄՆ-ի քաղաքացիություն և 2009 թվականին Գերմանիայի դատարանի առջև կանգնելու համար վտարվելուց առաջ մի քանի տասնյակ տարի աշխատել որպես ավտոմեխանիկ:

XS
SM
MD
LG