Մատչելի հղումներ

«Delta Airlines» ավիաընկերությունը սեփական վառելիք կարտադրի


Ամերիկյան «Delta Airlines» ավիաընկերությունը շուտով դառնալու է սեփական վառելիքը արտադրող առաջին ավիաընկերությունը:

Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Philips 66» նավթային ընկերությունից այն կգնի Փենսիլվանիա նահանգում գտնվող նավթամշակման գործարաններից մեկը: Գործարքի արժեքը կկազմի 150 միլիոն դոլար:

«Delta Airlines»-ի կողմից ձեռք բերվող նավթամշակման գործարանը վերջերս մեծ կորուստներ է կրել, և գործարանի սեփականատերը որոշում էր կայացրել այն փակելու մասին, ինչի արդյունքում աշխատանք կարող էին կորցնել գործարանի հազարավոր աշխատողներ:

Ավիաընկերության ղեկավար Ռիչարդ Անդերսոնը «ավիաընկերության ծախսային ամենամեծ մասի կառավարման նորարարական մոտեցում» է անվանել ընկերության կողմից նավթամշակման գործարանի ձեռքբերումը:

«Delta Airlines» ընկերությունն անցյալ տարի 12 միլիարդ դոլար է ծախսել վառելիք ձեռք բերելու վրա, ինչը կազմել է ընկերության ընթացիկ ծախսերի մոտ 36 տոկոսը:

Ընկերության համաձայն, սեփական վառելիքի արտադրությունը հնարավորություն կտա տարեկան խնայել մոտ 300 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG