Մատչելի հղումներ

Թունավոր նյութ՝ ԱՄՆ-ի սենատորներից մեկին ուղղված նամակում


Միսիսիպի նահանգի հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքեր (արխիվային լուսանկար)
Միսիսիպի նահանգի հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքեր (արխիվային լուսանկար)

Նամակը հայտնաբերվել էր ԱՄՆ-ի Կապիտոլիում ուղղված նամակները տեսակավորող հաստատությունում

ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնյաների համաձայն, Միսիսիպի նահանգի հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերին ուղղված նամակներից մեկում հայտնաբերվել են խիստ թունավոր նյութի՝ ռիցինի հետքեր:

Նամակը հայտնաբերվել էր ԱՄՆ-ի Կապիտոլիում ուղղված նամակները տեսակավորող հաստատությունում: Պաշտոնյաների համաձայն, երեք առանձին անցկացված փորձերի արդյունքներով որոշվել է, որ նամակը ռիցին է պարունակում:

Շատ քիչ էր հավանական, որ թունավոր նյութով աղտոտված նամակը երբևէ կհասներ Սենատոր Ուիքերսի գրասենյակ:

Սենատոր Ուիքերսի գրասենյակը դեռևս որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այս միջադեպի շուրջ: Սենատորն իր պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:

Խիստ թունավոր ռիցին սպիտակուցը ստանում են տզկանեփի (գերչակի) սերմերից: Ռիցինի նույնիսկ մեկ կաթիլը մահաբեր է մեծահասակ մարդու համար:

ԱՄՆ-ի Սենատում ռիցին էր նախկինում հայտնաբերվել 2004 թվականին, որից հետո իշխանությունները ստիպված էին եղել ժամանակավորապես փակել Սենատի գրասենյակների շենքերը:
XS
SM
MD
LG