Մատչելի հղումներ

Դամասկոսում որոտացել է ուժգին պայթյուն


Դամասկոսում որոտացել է ուժգին պայթյուն
Դամասկոսում որոտացել է ուժգին պայթյուն

Դամասկոսի կենտրոնում որոտացել է ուժգին պայթյուն, որը դարձել է առնվազն 25 զոհի և 46 վիրավորի պատճառը:

Պետական «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ, ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկը գործարկել է Դամասկոսի կենտրոնական Միդան թաղամասի խաչմերուկներից մեկում:

Հարձակման թիրախն, ըստ գործակալության, եղել է ոստիկանության ծառայողներ տեղափոխող ավտոբուսներից մեկը:

Այս հարձակման համար, որն իրականացվել է Դամասկոսում 44 զոհի պատճառը դարձած պայթյուններն իրականացնելուց ընդամենը երկու շաբաթ անց, որևէ մեկը պատասխանատվություն դեռևս չի ստանձնել:

Այս ընթացքում չի դադարում Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդների կողմից իրականացվող առաքելության արդյունավետության քննադատությունը:

Քաթարի շեյխ Համադ բին Յասիմ ալ-Թանին, որը նախագահում է Արաբական պետություններ լիգայի Սիրիայի հարցով հանձնաժողովը, հինգշաբթի օրը հայտնել է, որ նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության նկատմամբ իրականացվող դիտորդական առաքելությունը բարելավելու համար անհրաժեշտ է Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությունը:

Արաբական պետությունների լիգան կիրակի օրը հանդիպում կանցկացնի Եգիպտոսում՝ գնահատելու Սիրիայում առաքելության կողմից ստացված նախնական արդյունքները և որոշելու, թե արդյոք դիտորդները կշարունակեն իրենց առաքելությունն այս երկրում:

XS
SM
MD
LG