Մատչելի հղումներ

«Դավութօղլուի Երևան կայանալիք այցը՝ քննարկումների առարկա Հայաստանում»


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը որպես «2015 թվականի մանևր» է անվանել արտգործնախարար Դավութօղլուի Հայաստան կատարվելիք այցը

Հայաստանի քաղաքական գործիչներն ու թուրքագետները շարունակում են քննարկել Թուրիքայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դեկտեմբերի 12-ին Երևան կայանալիք այցը՝ քննարկումներ, որոնք գնալով թափ են հավաքում:

Այս մասին «Դավութօղլուի Երևան կայանալիք այցը՝ քննարկումների առարկա Հայաստանում» խորագրով իր հոդվածում գրել է «Հուրիեթ» պարբերականի հայազգի լրագրող Վիրջիհան Զիֆլիօղլուն, որի համաձայն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը մասնակցելու նպատակով կայանալիք այցը շարունակում է քննարկվել Հայաստանում:

Զիֆլիօղլուի համաձայն, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը որպես «2015 թվականի մանևր» է անվանել արտգործնախարար Դավութօղլուի Հայաստան կատարվելիք այցը:

Շահնազարյանի համաձայն, Դավութօլուի այցի հիմնական պատճառը տարածաշրջանում Ռուսաստանի ավելացող ազդեցությունն է:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նույնպես նշել է, որ Թուրքիան փորձում է մանևրել՝ նախապատրաստվելով 2015 թվականին:

Չաքրյանի համաձայն, Ռուսաստանն ու Եվրամիությունը երբեք թույլ չեն տա Թուրքիային ավելացնել ազդեցությունը Հարավային Կովկասում, քանի որ նրանք մրցում են այս տարածաշրջանում:
XS
SM
MD
LG