Դավոս քաղաքի հյուրանոցներից մեկում հինգշաբթի օրը թույլ պայթյուն է տեղի ունեցել։
Շվեյցարիայի ոստիկանությունը հայտնել է, որ «Մորոսանի Փոսթհոթել» հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորներ չկան։
Պայթյունը նյութական փոքր վնաս է պատճառել հյուրանոցին։
Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությունն անց է կացնում հետաքննություն, իսկ հյուրանոցի աշխատանքի բնականոն ընթացքը չի ընդհատվել։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հակակապիտալիստական խմբավորումներից մեկը համացանցում և թերթիկների միջոցով հրապարակել է Համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքը խաթարելու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։