Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնյաներից մեկի համաձայն, ԱՄՆ-ի առևտրի նախկին նախարար Վիլյամ Դեյլին նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի պատշոնում:
Նախագահ Օբաման հիմնովին փոփոխել է իր աշխատակազմը` նախապատրաստելով այն ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր անդամների հետ, ինչպես նաև 2012-ին կայանալիք ընտրությունների ընթացքում աշխատելու համար:
Օբամայի վարչակազմի պաշտոնյաներն այս մասին հայտնել են լրատվամիջոցներին` անանուն մնալու պայմանով:
Սպասվում է, որ «JP Morgan Chase»-ի պաշտոնյա Դեյլին այս պաշտոնում փոխարինելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Փիթ Ռաուզին, որը զբաղեցնում է այս պաշտոնը այն ժամանակից, երբ Ռամ Էմանուելը լքել է այն` Չիկագոյի քաղաքագլխի ընտրություններին մասնակցելու համար: