Մատչելի հղումներ

Կուբան նախապատրաստվում է աշխատանքի ոլորտում հիմնական փոփոխությունների


Կուբան նախապատրաստվում է աշխատանքի ոլորտում հիմնարար բարեփոխումների անցկացմանը, որոնք հնարավորություն կտան կղզում ստեղծել մասնավոր աշխատատեղեր:

Կոմունիստական կուսակցության «Գրանմա» թերթում ուրբաթ օրը հրապարակվել է 178 մասնագիտությունների անուններ պարունակող ցանկ: Այս մասնագիտությունների տեր կուբացիները շուտով հնարավորություն կստանան աշխատել մասնավոր հիմունքներով: Բացի այդ, կուբացիներին հնարավորություն կտրվի աշխատանքի ընդունել իրենց հետ ազգակցական կապեր չունեցող անձանց:

Հոդվածում նշվում է, որ Կուբայի կենտրոնական բանկը որոնում է սեփական գործ ունեցող կուբացիներին իրենց գործը ֆինանսավորելու և զարգացնելու համար ֆինանսավորման միջոցներ տրամադրելու ուղիներ:

Առ այսօր Կուբայում պետական հատվածում զբաղված է երկրի աշխատուժի մոտ 85 տոկոսը, սակայն այս ամսվա սկզբին կառավարությունը հայտարարել է 500 հազար պետաշխատող աշխատանքից ազատելու ծրագրերի մասին:

XS
SM
MD
LG