Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն սատարել է ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու մասին արված առաջարկները:
Կաստրոն ասել է, թե սատարում է տարածաշրջանի պետությունների կողմից «իրենց իդեալների համար հետապնդվող բոլոր անձանց» քաղաքական ապաստան տրամադրելու իրավունքը:
Կուբայի կառավարությունը սակայն չի հայտնել, թե արդյոք թույլ կտան Սնոուդենին անցնել իր տարածքով:
Վենեսուելայի, Նիկարագուայի և Բոլիվիայի ղեկավարները հայտնել են 30-ամյա Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու իրենց պատրաստակամության մասին: Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է Սնոուդենը հասնելու լատինաամերիկյան այս պետություններ:
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Սնոուդենի գործի հետ առնչվող մի քանի հաղորդագրություն է հրապարակել «Twitter» կայքում, որոնցից մեկում ասել է, թե «Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին: Սա, գուցե, քաղաքական ապաստան ստանալու նրա վերջին հնարավորությունն է»:
Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիա Պատրիոտան այս ընթացքում հայտնել է, թե խիստ մտահոգիչ է համարում Միացյալ Նահանգների կողմից իր երկրում միլիարդավոր հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդագրությունների մասին տեղեկություններ հավաքելու շուրջ տեղեկությունները:
Բրազիլիայի արտգործնախարարի համաձայն, նա բացատրություններ կպահանջի Միացյալ Նահանգներից: Բրազիլիան, բացի այդ, նախատեսում է առաջարկել փոփոխություններ հեռահաղորդակցման միջազգային կանոններում:
Սնոուդենը, ըստ հաղորդագրությունների, դեռևս մնում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտում՝ Հոնկոնգից մի քանի շաբաթ առաջ ժամանելուց հետո: Նա չի կարողանում ճանապարհորդել, քանի որ Միացյալ Նահանգները դադարեցրել է իր անձնագրի գործողությունը:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողը քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է ավելի քան 20 պետության: Պետությունների մեծ մասը սակայն մերժել է իր դիմումը կամ ասել, որ քաղաքական ապաստանի դիմում ներկայացնելու համար անձը պետք է գտնվի այդ երկրների դեսպանությունների տարածքում:
Միացյալ Նահանգների իշխանությունները ցանկանում են, որ Սնոուդենը փոխանցվի իրենց, և մեղադրում են վերջինիս լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ, սակայն Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է ԱՄՆ-ի պահանջը՝ նշելով սակայն, թե Սնոուդենը պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր: