Մատչելի հղումներ

Դատարանի որոշումը շփոթություն է առաջացրել Եգիպտոսում


Եգիպտոսում ուրբաթ օրն ակնկալվում է բողոքի ցույցերի անցկացում այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից նշանակված դատավորները ցրեցին մահմեդական ուժերի կողմից գլխավորած խորհրդարանը և թույլ տվեցին Մուբարաքի կառավարության նախկին վարչապետին մրցակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

Եգիպտոսի սահմանադրական գերագույն դատարանի որոշումը հինգշաբթի օրն անմիջապես դատապարտվել է «Մահմեդական եղբայրության» բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնց ասել են, թե դա նման է անցյալ տարի հրաժարական ներկայացրած նախագահ Մուբարաքի կողմնակիցների կողմի իշխանության զավթման:

Եգիպտոսի ռազմական ժամանակավոր իշխանություններն այնուամենայնիվ հայտնել են, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի, որի ընթացքում մրցելու են «Մահմեդական եղբայրության» թեկնածու Մոհամեդ Մորսին և երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը և որը տևելու է երկու օր, մեկնարկելու է ինչպես ծրագրված է՝ շաբաթ օրը:

Մորսին հինգշաբթի օրն ասել է, թե հարգանքով է վերաբերվում դատարանի որոշման, սակայն դժգոհ է այն հանգամանքով, որ դատարանը չեղյալ է հայտարարել երկրի խորհրդարանի կողմից անցյալ ամսի ընդունված օրենքը, որի համաձայն Մուբարաքի կառավարության նախկին պաշտոնյաներին արգելվում էր իրենց թեկնածությունը դնել ընտրովի պաշտոնների համար ընտրություններում:

Եգիպտոսի խորհրդարանի կապակցությամբ բարձր դատարանը հայտնաբերել է, որ այս մարմնի պատգամավորների մեկ երրորդն ընտրվել է անօրինական եղանակով, ինչը հակասահմանադրական է դարձնում ամբողջ մարմինն ու առաջացնում խորհրդարանական նոր ընտրությունների անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Եգիպտոսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ասել է, որ Վաշինգտոնը հետևում է զարգացումներին և ակնկալում, որ «իշխանությունն ամբողջությամբ կփոխանցվի ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության»:

«Եգիպտոսի ժողովրդի կողմից պահանջած ժողովրդավարական փոփոխությունները անհնար է հետադարձել», - շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG