Մատչելի հղումներ

Մեկնարկել է ԱՄՆ-ի «Ֆորթ Հուդ» ռազմակայանում սպանդն իրականացրած մայորի դատավարությունը


Մեղավոր ճանաչվելու դեպքում պաղեստինցի ներգաղթյալ ծնողների Միացյալ Նահանգներում մեծացած որդին կարող է դատապարտվել մահապատժի

Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը մեկնարկել է Տեխաս նահանգում 2009 թվականին բազմաթիվ զոհերի պատճառը դարձած սպանդն իրականացրած ԱՄՆ-ի ռազմական հոգեբանի ռազմական դատավարությունը:

Մայոր Նիդալ Մալիք Հասանը մեղադրվում է Իրաք և Աֆղանստան մեկնարկել պատրաստվող մի խումբ զինծառայողների ուղղությամբ կրակ բացելու մեջ: Այս հրաձգության զոհ է գնացել 13, վնասվածքներ ստացել՝ 30 մարդ:

Նիդալ Հասանի կողմից բացված կրակին արձագանքած ոստիկանության ծառայողները հրազենային վնասվածք են հասցրել նրան, ինչի հետևանքով անշարժացել էր Հասանի մարմնի ստորին մասը, և վերջինս այժմ կարող է տեղափոխվել միայն անվասայլակով:

Հասանն ընդունել է հրաձգություն իրականացնելու փաստը: Նա սկզբից հայտարարել էր, թե փորձում էր պաշտպանել մահմեդական զինյալներին ԱՄՆ-ի զինծառայողներից, սակայն դատավարությունը վարող դատավորը հերքել է այս փաստարկը և կարգադրել, որ այն հնարավոր չէ օգտագործել ամբաստանյալի պաշտպանության նպատակով:

Դատավորը բացի այս արգելել է ամբաստանյալին իր կրոնական հայացքների մասին որևէ հայտարարություն անելուց:

Հասանին այնուամենայնիվ հաջողվել էր հետաձգել դատավարության անցկացումը՝ օգտագործելով իրավական տարբեր հնարքներ, այդ թվում՝ իրավական պայքարն այն հարցի շուրջ, թե արդյոք մորուք կրելը կհամարվի ռազմական կանոնների խախտում:

Մեղավոր ճանաչվելու դեպքում պաղեստինցի ներգաղթյալ ծնողների Միացյալ Նահանգներում մեծացած որդին կարող է դատապարտվել մահապատժի:
XS
SM
MD
LG