Միացյալ Նահանգների Կոնգրեսում Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական 4-րդ ընտրատարածքի կողմից ներկայացուցչի պաշտոնում առաջին անգամ ընտրված կոնգրեսական Ջոսեֆ Քենեդի III-ը դարձել է «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևի համահեղինակ:
«Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևը կոչ անում ԱՄՆ-ի նախագահին աշխատել հանուն անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ հիմնված Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների ճանաչման վրա՝ որպես մարդկության դեմ այս հանցագործության ազնիվ, արդար և համապարփակ լուծում:
«Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» բանաձևի հեղինակն է Կալիֆորնիա նահանգից ընտրված հանրապետական ներկայացուցիչ Դեյվիդ Վալադաոն: Բանաձևն այժմ ունի 47 համահեղինակ:
«Գոհունակություն ենք արտահայտում կոնգրեսական Ջոսեֆ Քենեդի III-ի կողմից «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» բանաձևի համահեղինակ դառնալու հանգամանքով, ինչը շարունակում է Հայկական հարցը սատարելու իր ընտանիքի ազնիվ ավանդույթները և համահունչ է Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական պատվիրակությունների կողմից հայերի ազգային և ժողովրդավարական ձգտումներին արդեն երկար ժամանակ տրամադրվող աջակցության հետ», - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ ասել է Հանձնախմբի ներկայացուցիչ Ստիվ Մեսրոպյանը: