Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ԱԱԳ-ի տնօրենը պաշտպանել է հետախուզական ծրագրերի իրականացումը


ԱԱԳ-ի ղեկավարի համաձայն, ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից իրականացվող էլեկտրոնային հետախուզության լայնածավալ գործողությունները թույլ են տվել բացահայտել 13 ահաբեկչական դավադրություն ԱՄՆ-ում և 25-ը՝ Եվրոպայում

ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալության տնօրեն, բանակի գեներալ Քեյթ Ալեքսանդերը, չնայած Եվրոպայում առաջացած զայրույթի, պաշտպանել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հետախուզական ծրագրերը Միացյալ Նահանգների Կոնգրեսում երեքշաբթի օրն անցկացված լսումների ընթացքում:

ԱԱԳ-ի ղեկավարի համաձայն, միլիոնավոր եվրոպացիների հեռախոսազանգերի մասին տվյալներ հավաքելու մասին հաղորդագրությունները «ընդհանրապես չեն համապատասխանում իրականության»:

Հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի առջև՝ գեներալ Քեյթ Ալեքսանդրը տեղեկացրել է, որ Եվրոպայի հետախուզական ծառայությունները կիսել են այս տեղեկություններն ԱԱԳ-ի հետ: Նրա համաձայն, ստացված տեղեկություններն օգտագործվել են այլ պետություններում իրականացվող առաքելություններում մասնակցող ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների զինծառայողների, ինչպես նաև այս պետությունների քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

ԱԱԳ-ի տնօրենը շեշտել է, որ եվրոպական մամուլը սխալ է մեկնաբանել ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները:

Գեներալ Քեյթ Ալեքսանդրը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից իրականացվող էլեկտրոնային հետախուզության լայնածավալ գործողությունները թույլ են տվել բացահայտել 13 ահաբեկչական դավադրություն ԱՄՆ-ում և 25-ը՝ Եվրոպայում:
XS
SM
MD
LG