Մատչելի հղումներ

Համակարգչային վիրուսը կարող է համացանցային կապից զրկել հարյուր հազարավոր օգտատերերի


ԱՄՆ-ի ՀԴԲ-ն իր կողմից ստեղծված www.dcwg.org կայքում հնարավորություն է ընձեռում համակարգիչների օգտատերերին ստուգել, արդյոք իրենց համակարգիչը վարակված է

Համացանցի հարյուր հազարավոր օգտատերերին երկուշաբթի օրը կարող է տհաճ անակնկալ մատուցվել, եթե վերջիններս չշտապեն ստուգել իրենց համակարգերում անցյալ տարի դրանք վարակած վիրուսի առկայությունը:

Արևելյան Եվրոպայից գործող հաքերների կողմից տարածված վիրուսը անհնարին կդարձնի մուտքը դեպի համացանց:

«Facebook» և «Google» կայքերը զգուշացնում են այն օգտատերերին, որոնց համակարգիչները կարող են վարակված լինել այս վիրուսով:

Հաքերներն անցյալ տարի գովազդային կեղծ արշավի անցկացման ընթացքում մեծածավալ տեղեկություններ հավաքելով թվով մոտ 600 հազար օգտատերերի մասին՝ վերահսկողություն են հաստատել նրանց համակարգիչների նկատմամբ:

ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից առաջարկվող ժամանակավոր լուծումը դադարեցնելու է գործել երկուշաբթի օրը Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) ժամը 0401-ին:

ՀԴԲ-ն իր կողմից ստեղծված www.dcwg.org կայքում հնարավորություն է ընձեռում համակարգիչների օգտատերերին ստուգել, արդյոք իրենց համակարգիչը վարակված է:
XS
SM
MD
LG