Մատչելի հղումներ

Քլինթընն այցելել է Մանդելային


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Հարավային Աֆրիկա կատարվող իր այցի ընթացքում առանձնազրույց է ունեցել ռասայական խտրականության դեմ պայքարող ամենաճանաչված գործիչներից մեկի՝ Նելսոն Մանդելայի հետ:

Քլինթընը երկուշաբթի օրն այցելել է Հարավային Աֆրիկայի նախկին նախագահի բնակավայր Քունու գյուղը: 94-ամյա Մանդելան ունի առողջական խնդիրներ և հազվադեպ է հանդես գալիս հասարակության առջև:

Նելսոն Մանդելայի հետ ունեցած հանդիպումից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարն ուղևորվել է Յոհանդեսբուրգ քաղաքը՝ Միացյալ Նահանգների և Հարավային Աֆրիկայի պետական պաշտոնյաների և գործարար ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցելու համար:

Աֆրիկայի պետություններում Հիլարի Քլինթընի կատարվող տասնօրյա այցը հիմնականում նպատակն է հետապնդում առաջ քաշել Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ներդրումները և տնտեսական կապերը մայրցամաքի պետությունների և ԱՄՆ-ի միջև:

Հարավային Աֆրիկան Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքների հիմնական շուկաներից է: ԱՄՆ-ը իր հերթին Հարավային Աֆրիկայի համար է հանդիսանում ներդրումային և արտահանումների հիմնական շուկաներից մեկը:

Աֆրիկա մայրցամաքում են գտնվում ամենաարագ տնտեսական և բնակչության զարգացում գրանցող պետությունները: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը հիմնականում նպատակ է հետապնդում զարգացնել տնտեսական և ներդրումային կապերը մայրցամաքի պետությունների հետ:

Հարավային Աֆրիկա կատարվող իր այցից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարը կայցելի Նիգերիա, Բենին և Գանա:
ԱՄՆ-ի արտգործնախարարն ավելի վաղ այցեր է կատարել Սենեգալ, Ուգանդա, Հարավային Սուդան և Քենիա:
XS
SM
MD
LG