Մատչելի հղումներ

Քլինթընը հորդորել է Պակիստանին ուժեղացնել հակաահաբեկչական միջոցառումները


ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Պակիստանը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ահաբեկչության դեմ պայքարելու գործում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հետապնդել ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող՝ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպություններին:

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում իր գործընկեր Ս. Մ. Քրիշնայի հետ երեքշաբթի օրն անցկացված բանակցություններից հետո Միացյալ Նահանգների արտգործնախարարն հայտնել է լրագրողներին, որ «Միացյալ Նահանգներին ու Հնդկաստանին ծանոթ են իրենց տարածքում ահաբեկիչների կողմից իրականացված գործողությունների ողբալի հետևանքները»՝ նշելով նաև, որ Պակիստանի տարածքում ահաբեկիչների գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան 30 հազար մարդ:

«Սպասում ենք, որ Պակիստանի կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի: Անհրաժեշտ է, որպեսզի այս երկրի կառավարությունը ապահովի, որ իր տարածքը հնարավոր չլինի օգտագործել որպես հենակետ որևէ վայրում, ներառյալ Պակիստանի ներսում, ահաբեկչական հարձակումների իրականացման համար», - շեշտել է Քլինթընը:

XS
SM
MD
LG