ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը նախօրոք չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը Քաբուլ է ժամանել շաբաթ վաղ առավոտյան՝ կանգառ կատարելով Ճապոնիայում կիրակի օրը Աֆղանստանին ֆինանսական օգնություն տրամադրող պետությունների մեկնարկող համաժողովի ճանապարհին:
Այցի ընթացքում Հիլարի Քլինթընը նախագահական պալատում հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաև Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանության անձնակազմի հետ:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարն ուրբաթ օրը մասնակցել է Ֆրանսիայի մայրաքաղաքում «Սիրիայի բարեկամների» անցկացվող հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցած՝ ավելի քան 100 պետությունների ներկայացուցիչներից կազմված խումբը պահանջել է դադարեցնել Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը և ընդունել «ավելի խիստ և լայնածավալ» պատժամիջոցներ Սիրիայի կառավարության դեմ:
«Սիրիայի բարեկամներ» անվանվող խումբը խոստացել է «զանգվածային կարգով» ավելացնել Սիրիայի ապստամբներին տրամադրվող օգնությունը և հեռահաղորդակցման սարքավորումներ տրամադրել վերջիններիս:
Հանդիպմանը մասնակցած ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ:
Ելույթ ունենալու Փարիզում՝ Քլինթընն ասել է, որ Ասադի վարչակարգը «խախտել է միջազգային օրենքի և մարդկային արժանապատվության բոլոր օրենքները»: