Մատչելի հղումներ

Շարունակվում է Հիլարի Քլինթընի այցը Պարսից ծոցի երկրներ


Շարունակվում է Հիլարի Քլինթընի այցը Պարսից ծոցի երկրներ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը շարունակում է այցը Պարսից ծոցի երկրներում:

Քլինթընը ժամանել է Քաթար` «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ» կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հետ ծրագրած հանդիպման ընթացքում տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար:

Չորեքշաբթի օրվա սկզբին նա հանդիպում է անցկացրել Օմանի սուլթան Քաբուսի հետ` նշանավորելով սուլթանի իշխանության ղեկին գտնվելու 40-րդ տարեդարձը:

Մինչ այդ ԱՄՆ-ի արտգործնախարարը երեքշաբթի օրն այցելել է Եմեն, որտեղ բանակցություններ է անցկացրել երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հետ: Բանակցությունների ընթացքում Քլինթընը վերահաստատել է Եմենի իշխանությունների հետ ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարելու, ինչպես նաև երկրին տնտեսական օժանդակություն տրամադրելու ԱՄՆ-ի հանձնառությունը:

Եմենի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը հայտնել է, թե ալ-Քաիդան և զինյալ այլ կազմակերպություններ ԱՄՆ-ի ու Եմենի համար «ընդհանուր սպառնալիք» են ներկայացնում:

XS
SM
MD
LG