Մատչելի հղումներ

Քլինթընը բանակցություններ է անցկացնելու Պարսից ծոցի երկրներում


Քլինթընը բանակցություններ է անցկացնելու Պարսից ծոցի երկրներում

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը ուղևորվել է Պարսից ծոցի տարածաշրջան։ Այցի ընթացքում Քլինթընը քննարկելու է արաբական պետությունների կողմից Իրաքի նոր կառավարությանը աջակցություն ցուցաբերելու և Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցերը:

Քլինթընը հաջորդ մի քանի օրերի ընթացքում այցելելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման և Քաթար։

ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնատար անձանց համաձայն, Քլինթընը տեղեկացնելու է Պարսից ծոցի պետությունների ղեկավարներին, թե ինչ է ակնկալում ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ Ստամբուլում Իրանի հետ կայանալիք բանակցություններից։

Նրանց համաձայն, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավարը քննարկելու է նաև այն ուղիները, որոնց միջոցով այդ պետությունները կարող են առավել խիստ հսկողություն իրականացնել ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառման հարցում։

Քլինթընը նաև դիմելու է տարածաշրջանի պետություններին՝ Բաղդադում դեսպանություններ բացելու կոչով։

XS
SM
MD
LG