Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը ժամանել է Մոնղոլիա


ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընի այցը Մոնղոլիա, 9 հուլիսի 2012թ.
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը երկուշաբթի օրը ժամանել է Մոնղոլիա՝ ասիական պետություններում ժողովրդավարությունն առաջ քաշելու նպատակով կատարվող շրջագայության շրջանակներում:

Արտգործնախարար Քլինթընը ժամանելուն պես բանակցություններ է մեկնարկել երկրի նախագահ Ցախիա Իլբեգդորջի հետ, որոնցից հետո ելույթով հանդես կգա Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում անցկացվող Կանանց առաջնորդության միջազգային ֆորումի մասնակիցների առջև:

ԱՄՆ-ի արտգործնախարարի Մոնղոլիա կատարվող այցից օրեր առաջ՝ հունիսի 28-ին երկրում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում, ըստ որոշ կարծիքների, պատշաճ եղանակով չի գործել ընտրությունների ընթացքում կիրառվող քվեարկության ավտոմատացված համակարգը:

Տարածաշրջանային շրջագայությունն ավարտելուց առաջ ԱՄՆ-ի արտգործնախարարը կայցելի նաև Լաոս և Վիետնամ:
XS
SM
MD
LG