ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդիպում է անցկացրել Բիրմայի նախագահ Թեյն Սեյնի հետ, որից առաջ Միացյալ Նահանգները պաշտոնապես դադարեցրել են հարավասիական այս պետության դեմ սահմանված պատժամիջոցները:
Բանակցություններն անցկացվել են Կամբոջայում անցկացվող ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում:
Բիրմայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Վաշինգտոնը պաշտոնապես դադարեցրել է չորեքշաբթի օրը: ԱՄՆ-ի այս քայլի արդյունքում ամերիկյան ընկերությունները 15 տարվա մեջ առաջին անգամ հնարավորություն են ստացել ներդրումներ կատարել այս երկրում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, այս քայլին Միացյալ Նահանգների իշխանությունները դիմել են՝ ի պատասխան Բիրմայի քաղաքացիական կառավարության կողմից ձեռնարկված «քաղաքական և տնտեսական կարևոր բարեփոխումների»:
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ուրբաթ օրն անցկացված ԱՍԵԱՆ-ի հանդիպման ընթացքում դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարները համաձայնության չեն եկել Հարավ-Չինական ծովում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ վարքագծի կանոնների մշակման շուրջ:
Բանակցությունների ավարտին Ֆիլիպինների ներկայացուցիչը դատապարտել է ստեղծված իրավիճակը՝ «ողբալի» անվանելով ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հանդես գալու անկարողությունը:
Ռեսուրսներով հարուստ Հարավ-Չիանական ծովի մեծ մասի նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացնում Չինաստանը, սակայն ծովի որոշ տարածքների նկատմամբ պահանջներ ունեն նաև Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամն ու Թայվանը: