Մատչելի հղումներ

Քլինթընը դատապարտում է Հյուսիսային Կորեային


՝՝Հարավկորեական ռազմանավի խորտակումը կարող է ունենալ լուրջ հետեւանքներ՛՛, ասել է նա

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը դատապարտել է Հյուսիսային Կորեային՝ Հարավային Կորեային պատկանող ռազմանավը խորտակելու համար ու նշել, որ ՝՝սադրիչ նման գործողությունները հետեւնք են ունենում՛՛։

Ճապոնիայի իր պաշտոնակից Կացույա Օկադայի հետ Տոկիոյում ուրբաթ օրն անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ Քլինթընն ասել է նաեւ, թե այս քայլը կանխատեսում է ՝՝միջազգային հակադարձ վերաբերմունք՛՛։


Տորպեդոյի հարվածից ռազմանավի սուզվելու փաստը, որը մեծ լարվածություն է առաջ բերել տարածաշրջանում, հարցականի տակ է դրել նաեւ ճապոնական Օկինավայի կղզում ամերիկյան ռազմական հենակետը տեղափոխելու հարցը։

Քլինթընն ասել է, թե Հարավային Կորեայի վրա իրականացված հարձակումը ցույց է տալիս, որ այստեղ դեռեւս կան Ճապոնիային ու ԱՄՆ-ին սպառնացող ՝՝վտանգներ ու մարտահրավերներ՛՛։

Քլինթընը Հյուսիսայի Կորեայի հետ կապված այս խնդիրը քննարկելու է նաեւ Չինաստան եւ Հարավային Կորեա կատարելիք այցերի ընթացքում։

XS
SM
MD
LG