Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քլինթընը ժամանել է Իսրայել


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը ժամանել է Իսրայել, որտեղ բանակցություններ կանցկացնի փակուղու մեջ հայտնված Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի, ինչպես նաև Սիրիայում և Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Քլինթընը հանդիպումներ կունենա վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որից հետո կհանդիպի նաև պաղեստինցիների վարչապետ Սալամ Ֆայադին:

ԱՄՆ-ի արտգործնախարարն Իսրայել է ժամանել Եգիպտոսի երկօրյա այցից հետո, որտեղ երկրի երիտասարդ կառավարությանը խոստացել է տրամադրել մեկ միլիարդ դոլարի օգնություն:

Այցի ընթացքում Քլինինթընը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նորընտիր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ, որից հետո հանդիպել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար, մարշալ Մուհամեկ Հուսեին Թանվանիին։

Մուրսիի հետ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Քլինթընը հստակեցրել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ ժողովրդավարության հասնելու համար Եգիպտոսի քաղաքական ուժերը գնան փոխզիջումների՝ զինված ուժերին վստահելով զուտ ազգային անվտանգության ապահովման դերը։
XS
SM
MD
LG