Ըստ նոր հարցումների դեմոկրատական կուսակցությանը համակրող ընտրողների միայն 47 տոկոսն է աջակցել կուսակցության կողմից Քլինթոնի առաջադրմանը իբրև նախագահի թեկնածու, ինչը 9 տոկոսով ավելի պակաս է հուլիսի հարցումների արդյունքներից:
Նրան ամենամոտ կանգնած դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը տաս տոկոսով ավելի ձայներ է ստացել:
Քլինթոնը հանրապետական թեկնածուների քննադատության հիմնական թիրախն է, նրա կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումը պաշտոնավարման շրջանում քննադատության հիմնական առարկան է:
«Ես ընդունում եմ, որ նամակագրությունը անձնական փոստից այդ պահին եղել է ժամանակավրեպ, սակայն ամենը եղել է օրենքի սահմաններում, անձնական փոստ պաշտոնյաները բազմիցս կիրառել են այդ նպատակներով և՛ ինձնից առաջ, և՛ նույնիսկ այժմ», - ասել է Քլինթոնը:
ԱՄՆ-ի հակահետախուզության գործակալությունների պաշտոնյաները բացահայտել են 305 էլեկտրոնային նամակ, որ Քլինթոնը ուղարկել է իր անձնական էլ-փոստից և որոնցում առկա է եղել գաղտնի տեղեկություններ:
Հարցվածների 56 տոկոսը կարծում են, որ Քլինթոնը սխալ է գործել, ի տարբերություն մարտին հարցվածների 51 տոկոս ցուցանիշի: Ըստ հարցումների ամերիկացի ընտրողների 44 տոկոսը համակիր են Քլինթոնին, իսկ 53 տոկոսը դեմ են նրան, ինչը 2001 թվից ի վեր վատագույն ցուցանիշն է նրա համար: Այս տարի հուլիսին նա ամերիկացիների շրջանում 45 տոկոս համակիր և 48 տոկոս ընդդիմացող ուներ: Դեմոկրատների 61 տոկոսը հայտնել է, որ վստահում է Քլինթոնին արտաքին քաղաքականության հարցերում:
CNN/ORC հարցմանը մասնակցել են 1001 ամերիկացի: Այն ունի երեք տոկոս սխալմունքի հավանականություն։