Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարն այսօր ավարտում է Կենտրոնական Եւրոպա եւ Հարավային Կովկաս կատարած այցը


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն այսօր ավարտում է Կենտրոնական Եւրոպա եւ Հարավային Կովկաս կատարած այցը, որի ընթացքում եղավ 5 պետություններում։

Եւրեւանից Թբիլիսի ժամանելով եւ հանդիպելով կանաց միությունների ղեկավարներին՝ Քլինթընը խոստացավ ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին ու քննադատեց Ռուսաստանին՝ Հարավային Օսիան եւ Աբախազիան գրավելու փաստի համար։ Սակայն նշեց նաեւ, որ ռուս-վրացական հակամարտությունը չի կարող վնասել Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերություններին։

Քլինթընը Հայաստանում այցելել էր Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր ու ծաղիկներ դրել Ծիծեռնակաբերդի անշեջ կրակի մոտ։ Երեւանում նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ՝՝խստորեն դատապարտում է ուժի, ինչպես նաեւ ուժի սպառնալիքի կիրառումը։ Մենք ցավում ենք մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձության համար՛՛, - ասել էր Քլինթոնը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հանդիպելուց հետո ԱՄՆ-ի արտգործնախարարը կավարտի Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան կատարած ճամբորդությունը։

XS
SM
MD
LG