Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը ժամանեց Հայաստան


ԱՄՆ-ի արտգործնախարարն այստեղ հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա հանդիպելու է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քննարկելու մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցեր:

Քլինթընը Հայաստան ժամանեց Ադրբեջանից, որտեղ այդ երկրի նախագահի հետ Բաքվում անցկացված հանդիպման ընթացքում Իլհամ Ալիեւն ասել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը մեծ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։ Մինչեւ Ալիեւի հետ հանդիպումը, Քլինթընը, առանց հստակեցման, ասել էր, թե այս խնդիրը նաեւ ԱՄՆ-ին է մտահոգում։

Հանդիպումից հետո Քլինթընը տեղեկացրել է լրագրողներին, որ Ալիեւի հետ քննարկումների ժամանակ ինքը վեր է հանել նաեւ Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր երկու գործիչների հարցը։ Ինտերնետի միջոցով իշխանությունների գործունեությունը դատապարտած երկու այս անձանց ձերբակալության հարցը դարձել է միջազգային կառույցներում անհանգստության պատճառ։


Մինչեւ Ադրբեջան ժամանելը, Հիլարի Քլինթընը եղել էր Ուկրաինայում ու Լեհաստանում։ Հինգ պետություններ կատարած ճամբորդությունը կավարտվի Հայաստանից հետո Վրաստան այցելելելով։

XS
SM
MD
LG