Մատչելի հղումներ

ԱՄՆ–ը ցանկանում է ընդլայնել Կենտրոնական հետախուզական գործակալության դերը Պակիստանում


ԱՄՆ–ը ցանկանում է ընդլայնել Կենտրոնական հետախուզական գործակալության դերը Պակիստանում
ԱՄՆ–ը ցանկանում է ընդլայնել Կենտրոնական հետախուզական գործակալության դերը Պակիստանում

Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել Պակիստանում Աֆղանստանի սահմանին կից մահմեդական զինյալների ապաստարանները վերացնելուն ուղղված Կենտրոնական հետախուզական վարչության գործողությունները։

Ամերիկյան «Ուոլ Ստրիթ Ջըրնալ» օրաթերթի փոխանցմամբ, վերջին շաբաթներում ԱՄՆ-ը դիմել է Պակիստանին՝ ավելի մեծ թվով ԿՀՎ-ի ծառայողների և հատուկ գործողությունների իրականացմանը նախապատրաստող ռազմական վերապատրաստողների երկիր մուտք գործելու թույլտվություն տրամադրելու խնդրանքով։ Այդ մասնագետների ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի Վաշինգտոնն ուժեղացնի զինյալների վրա գործադրվող ճնշումը։

Հաղորդագրության համաձայն, Իսլամաբադը մերժել է այդ խնդրանքը, քանի որ «մեծ զգուշությամբ» է վերաբերվում Պակիստանում գտնվող ԱՄՆ-ի ծառայողների թվի աճին։

Օրաթերթի փոխանցմամբ, Պակիստանում գտնվող ԿՀՎ–ի ծառայողների թվի մասին տվյալները «հույժ գաղտնի» են, սակայն վերջին տարիներին նրանց թիվը զգալիորեն աճել է։

«Ուոլ Ստրիթ Ջըրնալ» օրաթերթի համաձայն, Վաշինգտոնը ցանկանում է, որ Իսլամաբադը «ավելի ագրեսիվ գործողություններ» ձեռնարկի ալ Քաիդայի դաշնակից խմբավորումների նկատմամբ։

XS
SM
MD
LG