Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին հինգշաբթի օրը աշխատանքից ազատել է իր բարձրաստիճան օգնականներից մեկին, որը ներգրավված է պետական ծառայողների կողմից նահանգում գտնվող Ջորջ Վաշինգտոնի անվան ծանրաբեռնված կամուրջի վրա երթևեկության զանգվածային խցանում ստեղծելու մեջ՝ քաղաքական հաշիվներ մաքրելու նպատակով:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Քրիստին ասել է, որ «ապշած է ու սրտաբեկ» այն հայտնագործությունների պատճառով, որոնց համաձայն իր աշխատակազմը ներգրավված է ճանապարհային հսկա խցանման միտումնավոր ստեղծման մեջ՝ նահանգապետ Քրիստիի վերընտրվելը չսատարող բնակավայրերից մեկի քաղաքապետին «պատժելու» նպատակով:
Սկանդալը և իրավական հնարավոր խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ նահանգապետ Քրիստին սկսել էր թափ հավաքել որպես ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության ամենահզոր գործիչներից մեկը, որը կարող էր իր թեկնածությունը դնել 2016 թվականի նախագահական ընտրություններում:
«Ինձ ամաչեցրել ու նվաստացրել է իմ աշխատանքային խմբի որոշ անդամների վարքը: Ես այն եմ, ինչ կամ, սակայն ես խուլիգան չեմ»:
Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստին ապա տեղեկացրել է, որ աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրիջիտ Էնն Քելլիին:
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի շրջանային դատախազ Փոլ Ֆիշմանը, որի պաշտոնն անցյալում զբաղեցնում էր Քրիս Քրիստին, սկսել է Ջորջ Վաշինգտոնի անվան կամուրջի վրայով անցնող մայրուղու գծերի միտումնավոր արգելափակման գործով հետաքննությունը:
Այս սկանդալը հետզհետե թափ է հավաքել այն բանից հետո, երբ հրապարակվել են նահանգապետ Քրիստիի բարձրաստիճան օգնականի կողմից Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքի դեմոկրատ քաղաքապետին «պատժելու» նպատակով իրականացված՝ արհեստական եղանակով ճանապարհային խցանումներ ստեղծելու մասին վկայող էլեկտրոնային հաղորդագրությունները:
Ջորջ Վաշինգտոնի անվան կամուրջի վրայով անցնում է աշխարհի ամենախիտ երթևեկություն ունեցող մայրուղիներից մեկը, որը միացնում է Նյու Յորք քաղաքը Ֆորտ Լի քաղաքի հետ: Մայրուղու գծերի անսպասելի չորսօրյա փակումը, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին, դարձել էր երթևեկության հսկայական խցանման պատճառը, ինչի հետևանքով ճանապարհին ժամեր շարունակ մնացել էին շտապ օգնության մեքենաներ և դպրոցականներին տեղափոխող ավտոբուսներ: