Մատչելի հղումներ

Աշխարհում քրիստոնյաները նշում են Ավագ ուրբաթը


Երուսաղեմում ուխտագնացներն երթի որոշ մասնակիցներ տանում էին փայտե մեծ խաչեր, իսկ երթն ավարտվում է Սուրբ Հարության տաճարում, որը, ըստ ավանդության, կառուցվել է այն վայրում, որտեղ խաչվել, թաղվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը

Աշխարհի քրիստոնյաներն այսօր նշում են Ավագ ուրբաթը՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը։

Այս օրը Երուսաղեմի Հին քաղաքում քրիստոնյաներն անցկացնում են երթեր, քաղաքում գտնվող ուխտագնացները դուրս են գալի երթի այն ճանապարհով, որով, ըստ ավանդության, անցել է Հիսուս Քրիստոսը՝ խաչելությունից առաջ:

Երուսաղեմում ուխտագնացներն երթի որոշ մասնակիցներ տանում էին փայտե մեծ խաչեր, իսկ երթն ավարտվում է Սուրբ Հարության տաճարում, որը, ըստ ավանդության, կառուցվել է այն վայրում, որտեղ խաչվել, թաղվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը:

Ֆիլիպինների հյուսիսում այս օրն անցկացվող Հիսուսի խաչման բեմականացման ժամանակ, որն այցելում են հազարավոր հանդիսատեսներ, հավատացյալներին մեխում են փայտե խաչերին: Եկեղեցու առաջնորդները և երկրի առողջապահության ոլորտի մարմինները սակայն հավանության չեն արժանացնում արյունոտ այս ծիսակատարությունը:
XS
SM
MD
LG