Ֆրանսիայում երկուշաբթի օրը մեկնարկել է նախկին նախագահ Ժակ Շիրակի դատավարությունը, որը մեղադրվում է 1977-ից 1995 թվականներին Փարիզի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պետական միջոցների չարաշահումներ կատարելու մեջ։
Շահերի բախման մեղադրանքների համաձայն, Շիրակն օգտագործել է քաղաքապետարանի և շինարարական ընկերության ֆինանսական միջոցները չիրականացված աշխատանքների դիմաց իր ընկերներին և կողմնակիցներին վարձատրելու համար։
78-ամյա նախկին նախագահին մեղադրում են նաև քաղաքապետարանի միջոցներից իր քաղաքական խորհրդատուներին վարձատրելու մեջ։
Ժակ Շիրակը ներկա չի գտնվել երկուշաբթի օրը մեկնարկած դատավարությանը և հերքել է քաղաքագլխի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելու մեղադրանքները։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել տասը տարվա բանտարկության և մոտ 210 հազար դոլարի տուգանքի։
Շիրակի հետ միասին այս գործով անցնում են ենթադրյալ մեքենայություներից շահույթ ստացած ինը մարդ։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը լինելու է դավաճանության համար մարշալ Պետենին արտաքսման դատապարտելու ժամանակվանից դատական հետապնդման ենթարկված երկրի առաջին նախկին ղեկավարը։
1995-ից 2007 թվականներն ընկած ժամանակահատվածում Շիրակը, որպես երկրի նախագահ, անձեռնմխելի էր քրեական հետապնդումից։