Մատչելի հղումներ

Չինացի զբոսաշրջիկները գերմանացիներից ավելի շատ գումար են ծախսում


Արագ աճող տնտեսություն և միջին դաս ունեցող այլ պետությունների, օրինակ՝ Բրազիլիայից և Ռուսաստանից, զբոսաշրջիկները նույնպես զգալիորեն ավելացրել են իրենց ծախսերը

«Չինաստանից զբոսաշրջիկները, օտարերկրյա պետություններում իրենց հանգիստն անցկացնող զբոսաշրջիկների թիվը արդեն մեկ տասնամյակ շարունակվող աճից հետո, առաջ են անցել գերմանացի զբոսաշրջիկներից՝ ճանապարհորդությունների ընթացքում ամենաշատ գումար ծախսելու առումով»:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը:

Չինաստանցի զբոսաշրջիկները, որոնք հայտնի են կազմակերպված խմբերով ճանապարհորդելով և օտարերկրյա պետություններից նորաձև շքեղ հագուստի մեծ քանակություններ գնելով, անցյալ տարի ճանապարհորդությունների վրա ծախսել են 102 միլիարդ դոլար՝ այց ցուցանիշով առաջ անցնելով Գերմանիայից և Միացյալ Նահանգներից զբոսաշրջիկներից:

Արագ աճող տնտեսություն և միջին դաս ունեցող այլ պետությունների, օրինակ՝ Բրազիլիայից և Ռուսաստանից, զբոսաշրջիկները նույնպես զգալիորեն ավելացրել են իրենց ծախսերը:

Ֆինանսական դժվարին իրավիճակ ապրող եվրոպացիները սակայն, մասնավորապես ֆրանսիացիներն ու իտալացիները, կրճատել են հանգստին հատկացվող իրենց բյուջեները:

«Չինաստանից և Ռուսաստանից զբոսաշրջիկների ծախսերի տպավորիչ աճն արտացոլում է զբոսաշրջության շուկա այս պետությունների աճող միջին դասի ներկայացուցիչների մուտքը», - նշել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին:

Գերմանիայի ճանապարհորդության ասոցիացիան իր հերթին նշել է, որ Չինաստանի զբոսաշրջիկները ժամանակի ընթացքում այս կամ այն կերպ առաջ պետք է անցնեին գերմանացիներից՝ ծախսվող գումարի ծավալի առումով, քանի որ «Չինաստանն ունի ավելի շատ բնակիչ, քան Հյուսիսային Ամերիկան, Ռուսաստանն ու Եվրոպան՝ միասին վերցրած»:

«Զարմանալին այն է, թե որքան արագ են նրանց ծախսերը գերազանցել մեր ցուցանիշները», - ասել է Գերմանիայի ճանապարհորդության ասոցիացիայի նախագահ Յուրգեն Բոյխը:
XS
SM
MD
LG