Չինաստանի Քսինգժանգի ույղուրական ինքնավար շրջանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Մոտ 2Օ վայրկյան շարունակված ցնցումների պատճառով փլուզվել են տներ ու թաղամասեր։
Երկրաշարժն ամենաուժգինը զգացվել է շրջանային մայրաքաղաքում, որի ընթացքում հեռուստատեսային ազդանշանները խաթարվել են, կահույքը՝ տեղաշարժվել։
Երկրաշարժից հետո բնակչության մեծ մասը քնել է դրսում։
17 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, որոնցից մեկը՝ լուրջ։ Մահացության դեպքերի մասին տեղեկություններ չկան։
Երկաթուղային 32 շարժակազմ հետաձգել է ընթացքը։ Երկաթուղային մեծաթիվ մասնագետներ անց են կացնում երկաթգծերի մանրազննին ստուգումներ։