Չինաստանը ողջունել է ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից պետական ձեռնարկությունների վերաբացման և պետական պարտքի վերին շեմի բարձրացմանն ուղղված՝ վերջին պահին ընդունված օրինագիծը:
Չինաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից ընդունված գործարքը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին և կնպաստի աշխարհում տնտեսական կայունությանն ու զարգացման:
Չինաստանի պետական լրատվամիջոցները սակայն ավելի խիստ գնահատականի են արժանացրել Միացյալ Նահանգների օրենսդրական մարմնում ֆինանսական հարցերի շուրջ մի քանի շաբաթ տևած տարաձայնությունները:
Այսպես, պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը մեղադրել է ԱՄՆ-ի օրենսդիրներին «ամբողջ աշխարհը պատանդ պահելու մեջ»՝ զգուշացնելով, որ օրենսդրական փակուղին նշանակում է, որ «ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պարտատոմսերն ապահով ներդրում այլևս չեն հանդիսանում»:
Չինաստանը ԱՄՆ-ի արտաքին պարտքի ամենախոշոր պարտատերն է և բազմիցս զգուշացրել է Միացյալ Նահանգներին պարտքային պարտավորությունների չկատարման բացասական գլոբալ ազդեցության հնարավորության մասին:
Միացյալ Նահանգների օրենսդիրների կողմից չորեքշաբթի ուշ երեկոյան երկրի արտաքին պարտքի վերին շեմը մինչև գալիք տարվա փետրվարի 7-ը բարձրացնելու մասին ընդունված գործարքը ողջունել է նաև ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդը:
ԱՄՀ-ի տնօրենը սակայն հորդորել է ԱՄՆ-ի օրենսդիրներին «նվազեցնել ֆինանսական քաղաքականության վարման հետ կապված անորոշությունը՝ պետական փոխառությունների վերին շեմն առավել կայուն եղանակով բարձրացնելու միջոցով»: