Մատչելի հղումներ

Չինաստանում «Wal-Mart» ընկերության գործադիր տնօրենը հրաժարական է ներկայացրել


Չինաստանում «Wal-Mart» ընկերության գործադիր տնօրենը հրաժարական է ներկայացրել
Չինաստանում «Wal-Mart» ընկերության գործադիր տնօրենը հրաժարական է ներկայացրել

Մանրածախ վաճառք իրականացնող «Wal-Mart» ընկերության Չինաստանում գործող մասնաճյուղի գործադիր տնօրենը ու ևս մեկ բարձրաստիճան պաշտոնատար անձ հրաժարական են ներկայացրել` ընկերությանը սխալ պիտակավորված խոզի մսի վաճառք իրականացնելու մեղադրանքներ ներկայացնելուց հետո:

Ընկերության կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունում նշվել է, որ գործադիր տնօրեն Էդ Չանը հրաժարական է ներկայացնել անձնական պատճառներով: Հաղորդագրությունում նշվել է, որ հրաժարական է ներկայացրել նաև ընկերության ավագ փոխտնօրեն Կլարա Վոնգը:

Չինաստանի իշխանություններն անցյալ շաբաթ հրամայել են դադարեցնել Չոնքքինգ քաղաքում գործող «Wal-Mart»-ի մեկ տասնյակից ավելի խանութների աշխատանքը` ընկերությանը ներկայացնելով վերջին երկու տարիների ընթացքում որպես օրգանիկ պիտակավորված խոսի սովորական միսը վաճառելու մեղադրանքներ:

Պետական «Սինխուա» լրատվական գործակալությունն անցյալ շաբաթ հայտնել է, թե ընկերության խանութներում արդեն վաճառվել է ավելի քան 63 հազար կիլոգրամ սխալ պիտակավորված միս:

Երկրի լրատվամիջոցների համաձայն, ընկերությունը տուգանվել է ավելի քան 400 հազար դոլարով, ընկերության որոշ աշխատողներ ձերբակալվել են:

Տեղական իշխանությունների համաձայն, Չոնքքինգ քաղաքում «Wal-Mart»-ի գործունեությունը 2006 թվականից մեկնարկելուց հետո ընկերության դեմ պատժամիջոցներ են կիրառվել 21 անգամ: Նրանց համաձայն, «Wal-Mart»-ի դեմ պատժամիջոցներ են կիրառվել չափազանցված գովազդ կիրառելու, ժամկետանց և ստանդարտներին չհամապատասխանող սննդամթերք վաճառելու համար:

XS
SM
MD
LG