Մատչելի հղումներ

Չինաստանում գրանցվել է կանանց թրաֆիքինգի աճ


Չինաստանում գրանցվել է կանանց թրաֆիքինգի աճ
Չինաստանում գրանցվել է կանանց թրաֆիքինգի աճ

Միջազգային հանցախմբերը հետզհետե ավելացնում են Չինաստանից դեպի Հարավ-արևմտյան Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի պետություններ կանանց թրաֆիքինգի ծավալները, որտեղ նրանց ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ:

Չինաստանի պետական «Չայնա Դեյլի» օրաթերթը, մեջբերելով երկրի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, հրապարակել է այս տվյալները` նշելով, որ թրաֆիքինգի զոհ դարձած կանայք բնակվել են հիմնականում երկրի աղքատ շրջաններում: Հանցախմբերի ներկայացուցիչներն հավատացրել են նրանց, թե կարող են մեկնել արտասահման` ուսման կամ բարձր վճարվող աշխատանք ստանալու նպատակով:

Ոստիկանության պաշտոնյան նշել է նաև, որ կանանց վաճառքի դեպքերը հիմնականում տեղի են ունենում Չինաստանի ներսում, երբ աղքատ վայրերից կանանց ստիպում են ամուսնանալ երկրի այլ մասում բնակվող անձանց հետ:

XS
SM
MD
LG