Մատչելի հղումներ

Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը պարտավորվել են սերտացնել համագործակցությունը


Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը պարտավորվել են սերտացնել համագործակցությունը

Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները բարձրաձայնել են իրենց երկրների միջև սերտ համագործակցությունը և խոստացել առավել սերտորեն համակարգել տնտեսական, անվտանգության և շրջական միջավայրի պաշտպանության ոլորտներում քաղաքականությունը:

Այս պարտավորությունը հիշատակվել է Չինաստանի Վուհան քաղաքում երեք պետությունների արտգործնախարարների միջև արդեն տասներորդ անգամ անցկացվող մեկօրյա համաժողովի ավարտին հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում:

Նախարարները նշել են, որ իրենց ընդհանուր նպատակը «բազմաբևեռ, հավասար և ժողովրդավարական աշխարհակարգ» ստեղծելն է, և շեշտել, որ այս համագործակցությունը «ուղղված չէ որևէ պետության դեմ»:

Երեք պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնվել են, որ աշխարհում տնտեսության վերականգնումը մնում է «անհավասար, անկայուն և անհավասարակշիռ», և որ «Մեծ քսանյակ»-ի հանդիպումները պետք է լինեն համաշխարհային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման հիմնական հարթակը:

Բացի այդ, արտաքին գործերի նախարարները կոչ են արել աշխարհի պետություններին հավատարիմ մնալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի սկզբունքներին:

XS
SM
MD
LG