Մատչելի հղումներ

Չինաստանի փոխնախագահ. «Չինաստանը պատրաստ է անկեղծ երկխոսության մարդու իրավունքների վերաբերյալ»


Չինաստանի փոխնախագահ. «Չինաստանը պատրաստ է անկեղծ երկխոսության մարդու իրավունքների վերաբերյալ»
Չինաստանի փոխնախագահ. «Չինաստանը պատրաստ է անկեղծ երկխոսության մարդու իրավունքների վերաբերյալ»

Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը հայտնել է ԱՄՆ-ի ղեկավարներին, որ Չինաստանը պատրաստ է սկսելու «անկեղծ երկխոսություն» մարդու իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև խոստացել է համագործակցել տնտեսական հարցերի շուրջ:

Սի Ցզինպինը նշել է, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպումների ժամանակ ինքը շեշտել է, որ Չինաստանը «հսկայական և ցայտուն» հաջողություններ է գրանցել մարդու իրավունքների հետ կապված հարցերում` բարեփոխումները և երկխոսությունն ավելի քան երեք տասնամյակ առաջ մեկնարկելուց հետո:

Չինաստանի փոխնախագահը նշել է սակայն, որ «բացեր միշտ են լինում»:

«Հաշվի առնելով Չինաստանի հսկայական բնակչությունը, տարածաշրջանային նկատելի տարբերությունները և անհամաչափ զարգացումը` մենք դեռ ունենք շատ մարտահրավերներ` կապված մարդկանց կենսամակարդակը բարելավելու և մարդու իրավունքներն ամրապնդելու հետ: Չինաստանի կառավարությունը միշտ մեծ ուշադրությամբ է վերաբերվել մարդու իրավունքներին և լուրջ է վերաբերվել մարդկանց ձգտումներին և պահանջներին», - ասել է Չինաստանի փոխնախագահը:

Անդրադառնալով տնտեսական և առևտրի հարցերին` Սի Ցզինպինն ասել է, որ երկու պետությունները պետք է ձգտեն ավելի մեծ հավասարակշռություն հաստատել առևտրի և ներդրումների ոլորտում և կողմերի մտահոգությունները լուծել երկխոսության, այլ ոչ պրոտեկցիոնիզմի միջոցով:

XS
SM
MD
LG