Մատչելի հղումներ

Չինաստանը բարձրացրել է աղքատության շեմը


Չինաստանը բարձրացրել է աղքատության շեմը
Չինաստանը բարձրացրել է աղքատության շեմը

Չինաստանի իշխանությունները բարձրացրել են աղքատության պաշտոնական շեմը, ինչի պատճառով, չնայած արագ աճող տնտեսության, երկրում ավելացել է աղքատների թիվը:

Պեկինի հետազոտողների համաձայն, կառավարությունը գալիք չորս տարվա ընթացքում նախատեսում է զգալիորեն նվազեցնել երկրի գյուղական վայրերում բնակվող աղքատների թիվը:

Չինաստանում աղքատության նոր շեմն այժմ կազմում է օրական մեկ դոլար, ինչի հետևանքով այս երկրում այժմ աղքատ է որակվում մոտ 128 միլիոն մարդ: Այս ցուցանիշը 100 միլիոնով գերազանցում է նախկինում գրանցված ցուցանիշները:

Այս երկրի իշխանությունների կողմից սահմանված աղքատության շեմը դեռևս գտնվում է Համաշխարհային բանկի սահմանված` օրական 1,25 դոլար կազմող աղքատության շեմից ցածր, սակայն այս փոփոխությունը մոտեցրել է Չինաստանի կողմից կիրառվող ցուցանիշը միջազգային նորմերին:

Չինաստանի վերլուծաբանների համաձայն, երկրի կառավարությունն այժմ պայքարում է բարձր գնաճի, իսկ երկնիշ թվերով արտահայտվող պարենի գնաճը դժվարացնում է մեծ թվով մարդկանց համար գոյատևությունն ապահովելու խնդիրը:

Այս ամսվա սկզբին Չինաստանում աղքատության դեմ պայքարի համար պատասխանատու պաշտոնատար անձանցից մեկը նշել է, որ մինչև 2020 թվականը երկրի կառավարությունը նպատակ է դրել աղքատության մեջ գտնվող մարդկանց ապահովել պատշաճ սնունդով և հագուստով, ինչպես նաև պարտադիր կրթություն և բժշկական հիմնական ծառայություններ ստանալու հնարավորություն և կացարան:

XS
SM
MD
LG