Մատչելի հղումներ

Չինաստանը «անձնուրաց» օգնություն է խոստացել Աֆղանստանին


Չինաստանի նախագահն ուրբաթ օրը խոստացել է «անձնուրաց» օգնություն ցուցաբերել Աֆղանստանին՝ երկու պետությունների նախագահների միջև առևտրի, օգնության, ներդրումների և անվտանգության ոլորտներում անցկացված բանակցությունների ընթացքում:

Պեկինի ազգային մեծ դահլիճում Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն հայտնել է Աֆղանստանի իր գործընկեր Համիք Քարզային, որ իր երկիրը շարունակելու է օգնություն տրամադրել Աֆղանստանին «անցումային կարևոր շրջան մուտք գործելու ընթացքում»:

«Ներկայում Աֆղանստանը մուտք է գործել անցումային կարևոր շրջան: Չինաստանը վստահելի հարևան ու Աֆղանստանի բարեկամն է: Ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում Չինաստանը շարունակելու է հաստատակամ մնալ Աֆղանստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման հարցում և տրամադրել անկեղծ և անձնուրաց օգնություն Աֆղանստանին»:

Միացյալ Նահանգների և այլ պետությունների զինծառայողների հիմնական մասի 2014 թվականին դուրս բերելուց հետո Չինաստանը նախատեսում է իրեն գնալով աճող դեր ապահովել Աֆղանստանում:

Երկու պետությունների ղեկավարները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որի համաձայն Չինաստանը ներդրումներ կիրականացնի և օժանդակություն կցուցաբերի ենթակառուցվածքները զարգացնելու գործում, ինչպես նաև կրթաթոշակ կ տրամադրելու Աֆղանստանի ուսանողներին:

Հանդիպումից հետո երկու պետությունների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պարտավորվել են պայքարել ահաբեկչության, ծայրահեղության, անջատողականության և կազմակերպված հանցավորության դեմ:

XS
SM
MD
LG