Մատչելի հղումներ

Չինաստանը նախատեսում է խստացնել վերահսկողությունը համացանցի նկատմամբ


Չինաստանում համացանցի գրաքննությունն իրականացնող մարմինները նախատեսում են ընդլայնել վերահսկողությունը երկրում մեծ ժողովրդականություն վայելող միկրոբլոգների և առցանց այլ ֆորումների նկատմամբ:

Կառավարությունը հինգշաբթի օրը հրապարակել է համացանցի վերաբերյալ օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունների ցանկը, որտեղ ծրագրվում է ուժեղացնել ճնշումը սոցիալական ցանցերի նկատմամբ՝ անանուն հաղորդագրությունների հրապարակումը դադարեցնելու նպատակով:

Չինաստանը վերջերս խստացրել է վերահսկողությունը համացանցի նկատմամբ՝ պահանջելով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքում միկրոբլոգների ծառայություններից օգտվողները գրանցվել իրենց իրական անվան տակ:

Սակայն այս կարգադրության կատարման նկատմամբ վերահսկողությունը թույլ էր, քանի որ երկրում միկրոբոլգներից օգտվողների թիվը հասնում է 300 միլիոնի:

Կառավարության կողմից հինգշաբթի օրն առաջարկված փոփոխությունները քրեական պատասխանատվություն և առևտրային գործունեություն իրականացնելու լիցենզիայից զրկելու պատիժ են նախատեսում պահանջներին չհետևող ընկերությունների համար: Ընդլայնվելու են նաև իրական անունը գրանցելու պահանջներն այն անձանց համար, ովքեր ցանկանում են հաղորդագրություններ հրապարակել առցանց ֆորումներում և բլոգներում:

«Չինաստանի մեծ ֆայրվոլ» անվանվող համացանցի գրախոսների հսկա ցանցը վերջին ամիսների ընթացքում աշխատում է սահմանափակումների իրականացման ուղղությամբ՝ երկրի Կոմունիստական կուսակցությունում տասը տարին մեկ կատարվող առաջնորդների փոփոխման ընդառաջ:

Երկրի կառավարության համաձայն, գրաքննության քաղաքականությունը միտված է սոցիալական կայունության պահպանման և նպաստում է կեղծ ասեկոսեների և ոչ պատշաճ նյութերի տարածումը կանխելուն:

XS
SM
MD
LG