Մատչելի հղումներ

Չինաստանն առցանց առևտրի ծավալով կգերազանցի ԱՄՆ-ին 2015 թվականին


Չինաստանն առցանց առևտրի ծավալով կգերազանցի ԱՄՆ-ին 2015 թվականին
Չինաստանն առցանց առևտրի ծավալով կգերազանցի ԱՄՆ-ին 2015 թվականին

«Չինաստանն առցանց առևտրի ծավալով 2015 թվականին կգերազանցի Միացյալ Նահանգները` դառնալով համացանցային մանրածախ ամենամեծ շուկան»:

Այս տվյալներն իր նոր զեկույցում ներկայացրել է «Boston Consulting Group» ընկերությունը` նշելով, որ էլեկտրոնային առևտուրը Չինաստանում աճում է երկրաչափական պրոգրեսիայով` հաշվի առնելով համացանցից օգտվողների մեծ թիվը, բեռնափոխադրումների ցածր արժեքն ու այս երկրի բնակչության կողմից գնումներ կատարելու հակվածությունը:

Ընկերության համաձայն, 2006 թվականին Չինաստանի քաղաքների բնակչության տասը տոկոսից պակաս մասն էր առևտուր կատարում համացանցում, սակայն մինչև 2015 թվականն այս թիվը հասնելու է 44 տոկոսի:

Այդ ժամանակ, ըստ «Boston Consulting Group»-ի, առցանց առևտուր կատարողներից յուրաքանչյուրը տարեկան միջինում ծախսելու է 980 դոլար` գումար, որը երկու անգամ կգերազանցի ներկայիս տվյալները:

Զեկույցի համաձայն, Չինաստանում այժմ ստեղծվել է այս երկրի համար անսովոր իրավիճակ, որի արդյունքում համացանցի հասանելիությունը զգալիորեն գերազանցել է խանութների առկայությունը, և, բացի դրանից, մեծ պահանջարկ են վայելում այնպիսի ապրանքներ, որոնք անհնար է գտնել խանութներում:

XS
SM
MD
LG