Մատչելի հղումներ

47 հանքագործ է զոհվել Չինաստանի հանքահորի պայթյունի հետեւանքով


Չինաստանի պետական մամուլը հաղորդում է, թե առնվազն 47 հանքգործ է զոհվել կենտրոնական Հենան գավառում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Չինաստանի պետական մամուլը հաղորդում է, թե առնվազն 47 հանքգործ է զոհվել կենտրոնական Հենան գավառում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։

Շինուա լրատվական գործակալության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Պինգդինգշան քաղաքի մոտ։

Հաղորդագրության համաձայն, պայթյունի ժամանակ հանքահորում գտնվել է 75 հանքագործ։ Պինգդինգշանի քաղաքային կառավարությունը հաստատել է, որ 26 հանքագործներ կարողացել են դուրս փախչել։

Չինաստանի հանքահորերում տիրող անվտանգության պայմանները աշխարհում վատթարագույնն են նկատվում, քանի որ ավելի քան 2600 հանքագործ է զոհվել անցյալ տարվա ընթացքում զանազան վթարների եւ պայթյունների հետեւանքով։

XS
SM
MD
LG